Վալտեր Սքոթը և XIX դարի հայկական պատմավեպը (պատմականության խնդիրը և անձի հայեցակերպը)

No Thumbnail Available
Date
2003
Authors
Արզումանյան, Սրբուհի Նշանի / Arzumanyan Srbuhi
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
Երևանի պետական համալսարան
Abstract
Հայ գրականության մեջ պատմավեպի ժանրի զարգացման վրա Վալտեր Սքոթի ստեղծագործության ազդեցության խնդիրը գիտական բավականաչափ հետաքրքրություն է ներկայացնում: Պատմության նոր ընկալումը, ինչը պայմանավորված էր XVIII-XIX դարերի սահմանին Եվրոպայի կյանքում կարևոր իրադարձություններով, պատմական մտքի և պատմագրության զարգացումը յուրահատուկ արտացոլում գտան արևմտաեվրոպական գրականության մեջ. նրա ժանրային համակարգում ի հայտ եկավ պատմավեպը: ժանրի ստեղծող հանդիսացավ Վալտեր Սքոթը, որի ստեղծագործությունը նոր խթան տվեց եվրոպական վեպի զարգացմանը տարբեր ուղղությունների սահմաններում XIX դարի ողջ ընթացքում / Данная диссертация посвящена проблеме влияния творчества Вальтера Скотта на армянский исторический роман, созданный романтиками XIX века: Церенцем, Раффи и Мурацаном. в диссертации рассматриваются тe аспекты влияния, которые проявились в воплощении принципа историзма, в частности: в отношениях личность-общество-история, в методах изображения движения времени в романе, в создании местного колорита, в художественной cucтeмe романа, также основанной на принципе историзма
Description
Ժ.01.07 «Արտասահմանյան գրականություն» և Ժ.01.01 ««Հայ դասական գրականություն» մասնագիտություններով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն ; Երևան-2003 ; Ատենախոսության թեման հաստատվել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության և օտար լեզուների ֆակուլտետների խորհուրդում ; Գիտական ղեկավար՝ Ե. Կարաբեգովա ; Պաշտոնական ընդդիմախոսներ՝ Կ. Մատինյան, Ա. Ալեքսանյան ; Առաջատար կազմակերպություն` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ; Սեղմագիր՝ 21 էջ։
Keywords
Գրականագիտություն / Literary studies
Citation