Հայ ժողովրդի զավակների մասնակցությունը խորհրդա-ճապոնական պատերազմին /9.8-2.9.1945թ./

No Thumbnail Available
Date
2002
Authors
Կոստանդյան, Լուսինե Սերյոժայի / Kostandyan Lusine
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Abstract
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության ուսումնասիրությունը մշտապես հանդիսացել և այժմ էլ հանդիսանում է պատմագրության հիմնական խնդիրներից մեկը, քանի որ այդ պատերազմը պատմական վիթխարի նշանակություն և ազդեցություն է ունեցել համայն մարդկության ճակատագրի, աշխարհի քարտեզի վերաձևման, գաղութատիրական կարգերի իսպառ վերացման և զարգացող նոր պետությունների առաջացման գործում: Պատերազմի մեջ ընդգրկված երկրների քանակով, զենքի տակ գտնվող զորքերի թվով, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընդգրկման տարածքների մասշտաբով, այն գերազանցում էր մինչ այդ մարդկության պատմությանը հայտնի բոլոր պատերազմներին / Данная диссертация посвящена изучению провлемы участия войнов армян в Советско-японской войне, которая до сих пор не Была предметом специального исследования в армянской историографии
Description
է.00.01 «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն ; Երևան-2002 ; Ատենախոսության թեման հաստավել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի գիտխորհրդում ; Գիտական ղեկավար՝ Ա. Հ. Քյուրքչյան ; Պաշտոնական ընդդիմախոսներ՝ Գ. Մ. Գեղամյան, Ա. Ս. Վիրաբյան ; Առաջատար կազմակերպություն՝ Երևանի պետական համալսարան ; Սեղմագիր՝ 23 էջ։
Keywords
Պատմական գիտություններ / History
Citation