(ՀՀ ԿԳՆ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 2008) Աբալյան, Արմենուհի Վաղարշակի / Abalyan Armenuhi
Անցումը տեղեկունակ հասարակության պահանջում է կրթության նոր բովանդակություն, ուսուցման նոր տեխնոլոգիաների կիրառում. ըստ այդմ էլ՝ նոր խնդիրներ են ծառանում կրթական համակարգի՝ առաջին հերթին բարձրագույն մանկավարժական կրթության առջև: Կապված դրա հետ մասնագիտական խնդիրների հաջող լուծման համար հատուկ նշանակություն են ստանում ուսուցչի մասնագիտական ճկունությունը, սոցիալական փոփոխություններին հարմարվելու ընդունակությունը, նոր պայմաններում աշխատելու պատրաստականությունը / Переход к информационному обществу требует нового содержания образования, использования новых образовательных технологий. Следовательно, перед системой образования и, в первую очередь, перед высшим педагогическим образованием, возникают новые задачи