«Հայ բանասիրության հեռանկարները» միջազգային գիտաժողով
Permanent URI for this collection
Հավաքածուն ընդգրկում է 2024 թ. հուլիսի 6-ին Հայաստանի ազգային գրադարանում ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ կայացած «Հայ բանասիրության հեռանկարները» միջազգային գիտաժողովի հոդվածները /
The collection includes the reports of the international conference “Perspectives of Armenian Philology” held at the National Library of Armenia on July 6, 2024, at the initiative of the Western Diocese of the Armenian Church of America and in cooperation with the National Library of Armenia.
Browse
Recent Submissions
- ItemՀայ բանասիրութեան հեռանկարներ: Ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի խնդիրներ ;(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025)Ժողովածուն ընդգրկում է 2024 թ. հուլիսի 6-ին Հայաստանի ազգային գրադարանում ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ կայացած «Հայ բանասիրության հեռանկարները» միջազգային գիտաժողովի զեկուցումները։ Ժողովածուն նախատեսված է լեզվաբանության, գրականագիտության, բարբառագիտության, բանահյուսության դասավանդման և հարակից ոլորտների մասնագետների համար։
- ItemԺամանակակից հայերենի լեզվանունների կանոնակարգման խնդիրները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025)Հոդվածում անդրադարձ է կատարվել ժամանակակից հայերենի լեզվանունների կանոնակարգման խնդիրներին։ V դարի հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ գործածվել են բառակապակցական և բառային մի շարք լեզվանուններ, որոնք անվանում են հայերի մայրենի լեզուն և հարևան ու հեռավոր մի շարք ժողովուրդների լեզուներ: Հայերեն լեզվանուններ կազմելու գործընթացը շարունակվել է հետագա դարերում, ծավալվել XIX դարում և առավել ընդարձակվել XX դարում: Հայերենում գործածվում են ինչպես հայակազմ, այնպես էլ փոխառյալ մեծաթիվ լեզվանուններ:
- ItemՀայերենի բառաքննական եվ ստուգաբանական ուսումնասիրությունների խնդիրները լեզվի պատմության համատեքստում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025)Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հայերենի բառապաշարի ոլորտում աշխատանքների արդյունքում կուտակվել է բառաքննական և ստուգաբանական զգալի թվով նյութ, որ ամբողջովին նորություն է, նախկինում դրանք համարվել են «անստույգ» (անհայտ ծագման) բառեր: Նախկինում արված համապատասխան աշխատանքները կարևոր են ոչ միայն ինքնին, այլև նոր ձեռնարկումների համար՝ լրացումների և ճշգըրտումների, նոր ստուգաբանությունների նպատակով: Ներկայումս հայերենի ընդհանուր բառերի (այս դեպքում՝ արմատների) ծագման բացատրությունը՝ հիմված ներքին վերականգնման և արտաքին համեմատությունների վրա, հնչյունական և արմատակազմության նոր հիմունքներով («օրենքներով») ըստ կարելվույն մեծացնում է բնիկ, այլև եկամուտ միավորների կշիռը ընդհանուր բալանսում:
- ItemՀայոց լեզվի պատմության գիտակարգի զարգացման միտումները անկախության շրջանում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025)Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել հայոց լեզվի պատմության զարգացման հիմնական երեք խնդիրների։ Նորագույն շրջանում մեծ տեղ պետք է հատկացնել բնագրային տեքստերի ճանաչողական լեզվաբանության սկզբունքներով ուսումնասիրություններին, որոնք հնարավորություն են ընձեռում վերականգնելու ոչ միայն բառաշարքեր, այլև տեքստերի միջոցով տալ տվյալ ժողովրդի մշակութային, ազգային, գիտական, տնտեսական արժեքային համակարգը․ այսինքն հայոց լեզվի պատմությունն՝ իբրև գիտակարգ, նպաստելու է ազգային արժեբանական համակարգի ձևավորմանը։
- ItemԳրաբարի ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի մօտեցումներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025)Գրաբարի ուսումնասիրութեան ոլորտում հսկայական ժառանգութիւն ունի հայագիտութիւնը։ Թւում է՝ չկայ որեւէ մանրահամակարգ, որով քննուած չլինի գրաբարը՝ հնչիւնաբանական, բառային, իմաստային, ձեւաբանական, շարահիւսական եւ այլ առումներով։ Գրաբարի քննութեամբ զբաղուել են միջնադարից մինչեւ մեր ժամանակների մեծանուն հայերէնագէտները։ Սակայն միւս կողմից նոր ժամանակները նոր մօտեցումներ են առաջադրում, եւ գրաբարի քննութեան ու դասաւանդման հարցերը պահանջում են նոր մեկնակէտեր, արդի գիտական եւ կրթական համակարգերի ներգրաւում։ Գրաբարագիտութեան նոր խնդիրներին է նուիրուած ներկայ հրապարակումը, որ հենուած է դասաւանդման եւ քննութեան մեր փորձառութեան վրայ։
- 1 (current)
- 2
- 3
- 4
- 5