ՀԱԳ հրատարակություններ / NLA Publications
Permanent URI for this community
Browse
Browsing ՀԱԳ հրատարակություններ / NLA Publications by Subject "Գրականագիտություն"
Now showing 1 - 6 of 6
Results Per Page
Sort Options
- ItemԱղվանագիտական կեղծիքները եվ հայագիտության արձագանքները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Եղիազարյան Վանո / Yeghiazaryan VanoՍույն հոդվածի խնդրո առարկան ադրբեջանական աղվանագիտության կեղծիքի տարածման դեմ հայագիտության արածների և անելիքների համակարգումն է: Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ ադրբեջանական աղվանագիտությունը օտար լեզուներով հանրայնացրել է հայ մշակույթի գործիչներին աղվան անվանելու իր սնանկ տեսությունը, որն ստացել է որոշ պատասխաններ, սակայն այդ պատասխանները դեռևս համարժեք չեն, որով պայմանավորված է հոդվածի արդիականությունը: Հոդվածում կիրառել ենք պատմական և արժեբանական մասնագիտական մեթոդները: Գիտական նորույթը հայագիտության արձագանքների համակարգումն է և ապագա անելիքների տեսլականի ծրագրումը:
- ItemԲառիմաստի տարընթերցումը՝ որպես գեղարվեստական տեքստի կառուցման հնարավորություն (ժամանակակից հայ գրականության պատկերակերտման միտումների մասին)(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Բեքմեզյան Աստղիկ / Bekmezyan AstghikՀոդվածում կառուցվածքաբանական և համեմատական քննության է ենթարկվում ժամանակակից հայ գեղարվեստական գրականության մեջ դրսևորվող գեղարվեստական պատկերի կառուցման վերոնշյալ սկզբունքը բանաստեղծ Էդուարդ Հարենցի ստեղծագործությունների հիման վրա։ Ուսումնասիրության առարկա են հանդիսացել հեղինակի՝ բանաստեղծական տասնյակին մոտ ժողովածուները, վերլուծվել են վերնագրային նոր իմաստաբանության, մտքի գեղարվեստականացման բառային իմաստի երկակիացման, հնչյունի և տառի «նոր ճակատագրի» և բառընկալման հնչյունաբանական տարընթերցումների համակարգերը հետազոտվող տիրույթում։
- ItemՀայ բանասիրութեան հեռանկարներ: Ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի խնդիրներ ;(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025)Ժողովածուն ընդգրկում է 2024 թ. հուլիսի 6-ին Հայաստանի ազգային գրադարանում ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ կայացած «Հայ բանասիրության հեռանկարները» միջազգային գիտաժողովի զեկուցումները։ Ժողովածուն նախատեսված է լեզվաբանության, գրականագիտության, բարբառագիտության, բանահյուսության դասավանդման և հարակից ոլորտների մասնագետների համար։
- ItemՀայ գրականության զարգացման միտումները 21-րդ դարասկզբին. հայագիտության խնդիրները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Գրիգորյան Վաչագան / Grigoryan VachaganՀոդվածում դիրտարկվում են հայ գրականության զարգացման միտումները 21-րդ դարասկզբին։ Առաջիկա տասնամյակները գրականության, հայագիտության համար լինելու են ինքնաճանաչման ժամանակաշրջան։ Ինքնագիտակցող մշակույթը տարբերվում է ինքն իրեն զգացող մշակույթից, ինչը նշանակում է անցում կատարել զգացական-էքստազայինից ինտելեկտուալ-վերլուծականի, որտեղ մշակույթը չի դիտարկվում միայն իր սահմաններում։ Արդյունքում ծագում է մշակույթի բնույթի հարցը։ Հայ մշակույթը բնույթով սահմանագծային է, որ ենթարկվում է տարատեսակ ներգործությունների։ Այն իր մեջ ներառում է ինչպես Արևելքին, այնպես էլ Արևմուտքին բնորոշ որակներ, որտեղ ընդհանուրի և անհատականի համադրումը գերխնդիր է։
- ItemՀայ գրականության պարբերացման հարցեր(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Մուրադյան Սամվել / Mouradyan SamvelՀայ գրականության պարբերացման խնդիրը տասնամյակների պատմություն ունի: Հոդվածում հայության գոյաբանական հիմքերին անմիջաբար առնչվող մի քանի սկզբունքային խնդիրներ են դիտարկվելու, որոնք հույժ արդիական են հայ գրականության բոլոր դրսևորումները գիտականորեն պարբերացնելու և մեր գրավոր մշակույթի զարգացման ընթացքը ճիշտ պատկերացնելու տեսանկյունից։
- ItemՆիկողայոս Մառի դրույթների արդիականությունը հայագիտության համար(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Դոլուխանյան Աելիտա / Dolukhanyan AelitaՆիկողայոս Մառը (1864-1934) թողել է մեծարժեք ու բազմաճյուղ գիտական ժառանգություն: Նա հայագետ էր, արևելագետ, վրացագետ, կովկասագետ, հնագետ, պատմաբան, լեզվաբան, մանկավարժ, թարգմանիչ, ձեռագրագետ: Ն.Մառի կյանքի ու գործի մասին գրված են բազմաթիվ գրքեր, հոդվածներ: Սակայն առանձնակի չի նշված, թե ինչ արդիական արժեք ունեն Մառի աշխատությունները: Մառի հայ աշակերտների մեջ ամենանշանավորներն են համաշխարհային հռչակ ունեցող Նիկողայոս Ադոնցը և Հովսեփ Օրբելին: Բարեբախտաբար պահպանված են նրանց հետ ունեցած Մառի նամակագրության օրինակները: Հատկապես կարևոր են Ն.Ադոնցի հուշերը, ուսուցչապետ Նիկողայոս Մառի մասին: Հետազոտության նորույթը Մառի գիտական ժառանգության արդիական արժեքն է: