ՀԱԳ հրատարակություններ / NLA Publications
Permanent URI for this community
Browse
Browsing ՀԱԳ հրատարակություններ / NLA Publications by Subject "Լեզվաբանություն"
Now showing 1 - 7 of 7
Results Per Page
Sort Options
- ItemԳրաբարի ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի մօտեցումներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Պօղոսեան Նորայր / Poghosyan NorayrԳրաբարի ուսումնասիրութեան ոլորտում հսկայական ժառանգութիւն ունի հայագիտութիւնը։ Թւում է՝ չկայ որեւէ մանրահամակարգ, որով քննուած չլինի գրաբարը՝ հնչիւնաբանական, բառային, իմաստային, ձեւաբանական, շարահիւսական եւ այլ առումներով։ Գրաբարի քննութեամբ զբաղուել են միջնադարից մինչեւ մեր ժամանակների մեծանուն հայերէնագէտները։ Սակայն միւս կողմից նոր ժամանակները նոր մօտեցումներ են առաջադրում, եւ գրաբարի քննութեան ու դասաւանդման հարցերը պահանջում են նոր մեկնակէտեր, արդի գիտական եւ կրթական համակարգերի ներգրաւում։ Գրաբարագիտութեան նոր խնդիրներին է նուիրուած ներկայ հրապարակումը, որ հենուած է դասաւանդման եւ քննութեան մեր փորձառութեան վրայ։
- ItemԹվային հայագիտությունը որպես նոր ուղղություն. խնդիրներ եւ մարտահրավերներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Սարգսյան Մերի / Sargsyan MeriԹվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց լեզվաբանության մեջ ի հայտ եկան նոր գիտակարգեր, որոնք մի կողմից ասպարեզից դուրս են մղում նախկինում գործառող գիտակարգերը, մյուս կողմից էլ՝ սկսում են կենտրոնական դեր զբաղեցնել լեզվաբանական հետազոտությունների բնագավառում: Այժմ մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, և անվերապահորեն կարող ենք ասել, որ թվային այս դարաշրջանում գործ ունենք թվային լեզվաբանության հետ, որն ունի միջգիտակարգային բնույթ, և որի ուսումնասիրության մեջ գերիշխող է դառնում քանակական մոտեցումը: Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել լեզվաբանական գիտական հարացույցի փոփոխությունները թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, անդրադառնալ այս փոփոխությունների դրական և բացասական կողմերին, վեր հանել թվային լեզվաբանության առանձնահատկությունները և դրա հիման վրա թվային հայագիտության զարգացման միտումները և խնդիրները: Մեր խնդիրն է նաև ցույց տալ հայագիտական գիտակարգերի համակարգի տեղաշարժերը, փոխակերպումները և զարգացման հեռանկարները:
- ItemԺամանակակից հայերենի լեզվանունների կանոնակարգման խնդիրները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Գյուրջինյան Դավիթ / Gyurjinyan DavitՀոդվածում անդրադարձ է կատարվել ժամանակակից հայերենի լեզվանունների կանոնակարգման խնդիրներին։ V դարի հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ գործածվել են բառակապակցական և բառային մի շարք լեզվանուններ, որոնք անվանում են հայերի մայրենի լեզուն և հարևան ու հեռավոր մի շարք ժողովուրդների լեզուներ: Հայերեն լեզվանուններ կազմելու գործընթացը շարունակվել է հետագա դարերում, ծավալվել XIX դարում և առավել ընդարձակվել XX դարում: Հայերենում գործածվում են ինչպես հայակազմ, այնպես էլ փոխառյալ մեծաթիվ լեզվանուններ:
- ItemՀայ բանասիրութեան հեռանկարներ: Ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի խնդիրներ ;(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025)Ժողովածուն ընդգրկում է 2024 թ. հուլիսի 6-ին Հայաստանի ազգային գրադարանում ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ կայացած «Հայ բանասիրության հեռանկարները» միջազգային գիտաժողովի զեկուցումները։ Ժողովածուն նախատեսված է լեզվաբանության, գրականագիտության, բարբառագիտության, բանահյուսության դասավանդման և հարակից ոլորտների մասնագետների համար։
- ItemՀայերենի բառաքննական եվ ստուգաբանական ուսումնասիրությունների խնդիրները լեզվի պատմության համատեքստում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Համբարձումյան Վազգեն / Hambardzumyan VazgenՎերջին մի քանի տասնամյակների ընթացքում հայերենի բառապաշարի ոլորտում աշխատանքների արդյունքում կուտակվել է բառաքննական և ստուգաբանական զգալի թվով նյութ, որ ամբողջովին նորություն է, նախկինում դրանք համարվել են «անստույգ» (անհայտ ծագման) բառեր: Նախկինում արված համապատասխան աշխատանքները կարևոր են ոչ միայն ինքնին, այլև նոր ձեռնարկումների համար՝ լրացումների և ճշգըրտումների, նոր ստուգաբանությունների նպատակով: Ներկայումս հայերենի ընդհանուր բառերի (այս դեպքում՝ արմատների) ծագման բացատրությունը՝ հիմված ներքին վերականգնման և արտաքին համեմատությունների վրա, հնչյունական և արմատակազմության նոր հիմունքներով («օրենքներով») ըստ կարելվույն մեծացնում է բնիկ, այլև եկամուտ միավորների կշիռը ընդհանուր բալանսում:
- ItemՀայոց լեզվի պատմության գիտակարգի զարգացման միտումները անկախության շրջանում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Յուզբաշյան Աշխեն / Yuzbashyan AshkhenՀետազոտության մեջ անդրադարձ է կատարվել հայոց լեզվի պատմության զարգացման հիմնական երեք խնդիրների։ Նորագույն շրջանում մեծ տեղ պետք է հատկացնել բնագրային տեքստերի ճանաչողական լեզվաբանության սկզբունքներով ուսումնասիրություններին, որոնք հնարավորություն են ընձեռում վերականգնելու ոչ միայն բառաշարքեր, այլև տեքստերի միջոցով տալ տվյալ ժողովրդի մշակութային, ազգային, գիտական, տնտեսական արժեքային համակարգը․ այսինքն հայոց լեզվի պատմությունն՝ իբրև գիտակարգ, նպաստելու է ազգային արժեբանական համակարգի ձևավորմանը։
- ItemՂարաբաղի բարբառ. արդի վիճակը եվ պահպանման հեռանկարները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Սարգսյան Արմեն / Sargsyan Armen; Մինասյան Շողեր / Minasyan ShogherՍույն հոդվածում վեր են հանվում ղարաբաղի բարբառի հնչյունական, քերականական և բառապաշարային մակարդակներում կատարված փոփոխությունները, ինչը վկայում է այն մասին, որ հայերենի մյուս բարբառների նման արցախահայերի հաղորդակցման հիմնական միջոցը զարգացման հեռանկարներ չունի և ի վերջո դատապարտված է վերացման: Միաժամանակ ներկայացվում են բարբառի՝ որպես Արցախի ոչ նյութական մշակույթի պահպանման հեռանկարները, կարևորվում նրա ուսումնասիրումը, բարբառով բանահյուսական և ազգագրական նյութերի հավաքումը, Արցախի ժողովրդագիտությանը նվիրված գիտաժողովների, գիտական քննարկումների, մշակութային և տարաբնույթ այլ միջոցառումների կազմակերպումը, գիտական ու գիտահանրամատչելի աշխատությունների և ժողովածուների հրատարակումը: