ՀԱԳ հրատարակություններ / NLA Publications
Permanent URI for this community
Browse
Browsing ՀԱԳ հրատարակություններ / NLA Publications by Subject "Ուսուցում"
Now showing 1 - 4 of 4
Results Per Page
Sort Options
- ItemԱրեւելահայերենի ուսուցման մեթոդաբանական որոշ խնդիրներ անգլիախոս դիվանագիտական միջավայրում (ամերիկյան դիվանագիտության օրինակով)(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Սեմիրջյան-Բեքմեզյան Ալվարդ / Semirjyan-Bekmezyan Alvard; Վարդանյան Նարինե / Vardanyan NarineՀոդվածում դիտարկվել են արևելահայերենի ուսուցման մեթոդաբանական որոշ խնդիրներ անգլիախոս դիվանագիտական միջավայրում՝ ամերիկյան դիվանագիտության օրինակով։ Հետազոտության հիմքում ընկած են ամերիկյան արտաքին գերատեսչության կողմից մշակված օտար լեզուների դասավանդման հիմունքներն ու սկզբունքները, մասնավորապես՝ լեզուների բարդության սանդղակը, լեզվի իմացության մակարդակները և թեստավորման համակարգը։
- Item«Լեզվաբանության ներածություն» առարկայի բովանդակային շեշտադրումների փոփոխության անհրաժեշտությունը հայաստանյան բուհական միջավայրում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Այվազյան Անդրանիկ / Ayvazyan AndranikՀոդվածում դիտարկվել է «Լեզվաբանության ներածություն» առարկայի դասավանդման փոփոխության անհրաժեշտությունը։ «Լեզվաբանության ներածություն» կամ «լեզվաբանության հիմունքներ» առարկան տասնամյակներ շարունակ մեր երկրում դասավանդվել է գրեթե բոլոր այն բաժիններում, որտեղ ուսումնասիրության նպատակը եղել է մարդկային բնական որևէ լեզվի համակարգային ուսումնասիրումը։ Թեև դեռևս առնվազն 20 տարի առաջ ուսանողներից շատերը բողոքում էին առարկայի բարդությունից, ներկայումս նրանց արձագանքներն արդեն հիշեցնում են հին հունական ողբերգությունները։ Բողոքողներից ոմանց մոտ քննաշրջանից առաջ սկսում են դրսևորվել ընկճախտի համախտանիշներ, իսկ առավել դիմացկուն և հնարամիտները, նախորդ սերնդի դառը փորձը հաշվի առնելով, տարեսկզբից սկսում են քրտնաջան պատրաստել ծածկաթերթիկները ու դրանցից հմտորեն օգտվելու վարպետաց դասեր քաղել ավագներից։
- ItemՄայրենիի ուսուցման այլընտրանքային մոդելներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Գալստյան Աշոտ / Galstyan AshotՄայրենիի ուսուցման գործընթացը արմատական փոփոխությունների է ենթարկվում՝ կապված հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրի պահանջների հետ: Դասագրքում ուսումնասիրվող նյութը ներկայացված է համալիր եղանակով՝ ընթերցանության բնագիր, լեզվական գիտելիք, գրականագիտական տեղեկություն, բնագրի շուրջ կատարվող աշխատանք, համապատասխան գործնական վարժություններ, լեզվական նյութն ամփոփող գծակարգեր, QR ծածկագրում զետեղված նյութեր: Մայրենիի դասի հիմնանպատակը աշակերտի բանավոր և գրավոր խոսքի զարգացումն է, ստեղծարարության, հաղորդակցական, համագործակցային կարողությունների ձևավորումը:
- ItemՉինացի ուսանողներին հայերեն դասավանդելու որոշ առանձնահատկությունների մասին(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Կնյազյան Մերի / Knyazyan MeriՀոդվածում քննարկվում են Պեկինի օտար լեզուների համալսարանում (այսուհետ` ՊՕԼՀ) հայոց լեզվի դասավանդման որոշ առանձնահատկություններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում առկա խնդիրներին և դրանց ազդեցությանը կրթական գործընթացի վրա: Ամենաընդգծված խնդիրներից է չինարեն լեզվով ուսումնամեթոդական գրականության բացակայությունը։ Հոդվածում նշվում են նաև ուսումնական գործընթացի այն առանձնահատկությունները, որոնց խորհուրդ է տրվում առաջնահերթ ուշադրություն դարձնել չինացի ուսանողներին հայոց լեզու դասավանդող մասնագետներին։