Preserving heritage: exploring Armenian language, history, and culture through rare books at Indiana university libraries

No Thumbnail Available
Date
2024
Authors
Trotter Veronika
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia
Abstract
Հոդվածում անդրադարձ է կատարվում Ինդիանայի համալսարանի գրադարանների հայկական հավաքածուներին` ընդգծելով այդ նյութերի կարևորությունը հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանման տեսանկյունից: Չնայած Ինդիանայի համալսարանում հայագիտության պաշտոնական ծրագրի բացակայությանը` համալսարանի գրադարանում, մասնավորապես «Լիլի» գրադարանում և «Հերման Բ. Ուելս» գրադարանում, պահվում են հայկական արժեքավոր հազվագյուտ գրքեր և ձեռագրեր: Դրանց թվում են այնպիսի նշանակալից կրոնական գրքեր, ինչպիսիք են 1666 թվականի Ոսկանյան Աստվածաշունչը, պատմական ուղեցույցները, վաղ լեզվաբանական ուսումնասիրությունները, Հայոց ցեղասպանության և ԱՄՆ-ի հայկական սփյուռքի վերաբերյալ աշխատությունները: Այս նյութերի մասին իրազեկվածությունը բարձրացնելով՝ փորձ է կատարվում նպաստել դրանց պահպանմանն ու գիտական կիրառմանը հայագիտության ոլորտի մասնագետների կողմից և ոչ միայն։ Սույն հոդվածը կոչ է անում նպաստել գրադարանների և գիտական հաստատությունների միջև ավելի լայն համագործակցությանը՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում, հայկական մշակութային ռեսուրսների պահպանությունն ու ակադեմիական կիրառումը բարելավելու նպատակով:
Description
Բանբեր Հայաստանի գրադարանների ։ Գիտամեթոդական էլեկտրոնային հանդես / Գլխավոր խմբագիր` Աննա Չուլյան ; Պատասխանատու խմբագիր՝ Հայկանուշ Ղազարյան ․- Երևան ։ «Գիրք» հրատարակչություն , 2024 ․- N 2 .- էջ 85- 89
Keywords
Գրադարանագիտություն, մատենագիտություն և արխիվավարություն
Citation
Collections