Գիտաժողովի նյութեր / Conference Proceedings
Permanent URI for this community
Browse
Browsing Գիտաժողովի նյութեր / Conference Proceedings by Issue Date
Now showing 1 - 20 of 24
Results Per Page
Sort Options
- ItemՀայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում.ընտանիք, հայրենիք, եկեղեցի: Ազդարար 225: Նյութեր հայ մամուլի 225-ամյակին նվիրված գիտաժողովի (28-29 նոյեմբերի 2019 թ.) =The Role of the Armenian Press in formation and preservation of national value system: Family, Homeland and Church. Azdarar 225. Proceedings of the Conference, dedicated to the 225th anniversary of the Armenian Press (28-29 November, 2019)(ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ; Հայաստանի ազգային գրադարան, 2020)2019 թ. նոյեմբերի 28-29-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացել է գիտաժողով «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» թեմայով: Ժողովածուն ամփոփում է գիտաժողովում կարդացված զեկուցումները
- Item«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին ;(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2022)Ժողովածուն ընդգրկում է 2022 թ. սեպտեմբերի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացած «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի կազմակերպիչների և հյուրերի ողջույնի խոսքը, մասնակիցների կենսագրությունները, զեկուցումների ամփոփումները։ Ժողովածուն նախատեսված է գրադարանային, թանգարանային, ՏՏ, հրատարակչական և հարակից ոլորտների մասնագետների լայն շրջանակի համար։
- Item«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին ;(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2024)Ժողովածուն ընդգրկում է 2024 թ. հոկտեմբերի 3-4-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացած «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի մասնակիցների կենսագրությունները և զեկուցումների ամփոփումները։ Ժողովածուն նախատեսված է գրադարանային, թանգարանային, ՏՏ, հրատարակչական և հարակից ոլորտների մասնագետների լայն շրջանակի համար։
- ItemՉինացի ուսանողներին հայերեն դասավանդելու որոշ առանձնահատկությունների մասին(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Կնյազյան Մերի / Knyazyan MeriՀոդվածում քննարկվում են Պեկինի օտար լեզուների համալսարանում (այսուհետ` ՊՕԼՀ) հայոց լեզվի դասավանդման որոշ առանձնահատկություններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում առկա խնդիրներին և դրանց ազդեցությանը կրթական գործընթացի վրա: Ամենաընդգծված խնդիրներից է չինարեն լեզվով ուսումնամեթոդական գրականության բացակայությունը։ Հոդվածում նշվում են նաև ուսումնական գործընթացի այն առանձնահատկությունները, որոնց խորհուրդ է տրվում առաջնահերթ ուշադրություն դարձնել չինացի ուսանողներին հայոց լեզու դասավանդող մասնագետներին։
- Item«Սասնայ ծռեր» հերոսավէպը եւ բարբառագիտական տառադարձութեան նորագոյն միջոցների կիրառման անհրաժեշտութիւնը պատումները վերահրատարակելիս(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Մեսրոպեան Հայկանուշ / Mesropyan Haykanush; Պօղոսեան Աննա / Poghosyan AnnaՅօդուածում ներկայացուած են «Սասնայ ծռեր» հերոսավէպին առնչակից լեզուական մի շարք հարցեր։ Յայտնի է, որ գրականագէտ-բանագէտների ուսումնասիրութեան խնդրից դուրս է էպոսի պատումների լեզուական առանձնայատկութիւնների, բարբառային տարածքի կամ բարբառագիտական յատկանիշների բացայայտումը, առանց որոնց ժողովրդական վէպի մասին ասելիքը մնում է թերի։ Բանահաւաքներին և բանագէտներին հիմնականում հետաքրքրել են վէպի տարածման սահմանները, որոնց վերաբերեալ էլ հարցեր են տրուել ասացողներին։ Այդ սահմանները կարևոր գործօն են յատկապէս տուեալ պատումի բարբառային պատկանելութիւնը որոշելու, հնչիւնական, քերականական, բառապաշարային իրողութիւնները տարբերակելու, դասակարգելու և ճշգրտելու համար։
- Item«Սասնա ծռեր» էպոսի համահավաք բնագրերը. ստեղծման սկզբունքներ եվ նպատակներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Համբարձումյան Հայկ / Hambardzumyan Hayk«Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությունը, որի բանավոր տարբերակները գրառվել են 1873 թվականից սկսյալ, թե՛ մեզանում, և թե՛ աշխարհում առավել հայտնի է այդ տարբերակների հիման վրա 1939 թ․ ստեղծված համահավաք բնագրով։ Քչերը գիտեն, որ բացի այս համահավաք բնագիրը տարբեր ժամանակներում ստեղծվել են ևս երկու նմանատիպ բնագրեր, իսկ չորրորդ բնագիրը կհրատարակվի 2025 թվականին:
- ItemՆիկողայոս Մառի դրույթների արդիականությունը հայագիտության համար(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Դոլուխանյան Աելիտա / Dolukhanyan AelitaՆիկողայոս Մառը (1864-1934) թողել է մեծարժեք ու բազմաճյուղ գիտական ժառանգություն: Նա հայագետ էր, արևելագետ, վրացագետ, կովկասագետ, հնագետ, պատմաբան, լեզվաբան, մանկավարժ, թարգմանիչ, ձեռագրագետ: Ն.Մառի կյանքի ու գործի մասին գրված են բազմաթիվ գրքեր, հոդվածներ: Սակայն առանձնակի չի նշված, թե ինչ արդիական արժեք ունեն Մառի աշխատությունները: Մառի հայ աշակերտների մեջ ամենանշանավորներն են համաշխարհային հռչակ ունեցող Նիկողայոս Ադոնցը և Հովսեփ Օրբելին: Բարեբախտաբար պահպանված են նրանց հետ ունեցած Մառի նամակագրության օրինակները: Հատկապես կարևոր են Ն.Ադոնցի հուշերը, ուսուցչապետ Նիկողայոս Մառի մասին: Հետազոտության նորույթը Մառի գիտական ժառանգության արդիական արժեքն է:
- ItemՀայերենի բառաքննական եվ ստուգաբանական ուսումնասիրությունների խնդիրները լեզվի պատմության համատեքստում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Համբարձումյան Վազգեն / Hambardzumyan VazgenՎերջին մի քանի տասնամյակների ընթացքում հայերենի բառապաշարի ոլորտում աշխատանքների արդյունքում կուտակվել է բառաքննական և ստուգաբանական զգալի թվով նյութ, որ ամբողջովին նորություն է, նախկինում դրանք համարվել են «անստույգ» (անհայտ ծագման) բառեր: Նախկինում արված համապատասխան աշխատանքները կարևոր են ոչ միայն ինքնին, այլև նոր ձեռնարկումների համար՝ լրացումների և ճշգըրտումների, նոր ստուգաբանությունների նպատակով: Ներկայումս հայերենի ընդհանուր բառերի (այս դեպքում՝ արմատների) ծագման բացատրությունը՝ հիմված ներքին վերականգնման և արտաքին համեմատությունների վրա, հնչյունական և արմատակազմության նոր հիմունքներով («օրենքներով») ըստ կարելվույն մեծացնում է բնիկ, այլև եկամուտ միավորների կշիռը ընդհանուր բալանսում:
- ItemՂարաբաղի բարբառ. արդի վիճակը եվ պահպանման հեռանկարները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Սարգսյան Արմեն / Sargsyan Armen; Մինասյան Շողեր / Minasyan ShogherՍույն հոդվածում վեր են հանվում ղարաբաղի բարբառի հնչյունական, քերականական և բառապաշարային մակարդակներում կատարված փոփոխությունները, ինչը վկայում է այն մասին, որ հայերենի մյուս բարբառների նման արցախահայերի հաղորդակցման հիմնական միջոցը զարգացման հեռանկարներ չունի և ի վերջո դատապարտված է վերացման: Միաժամանակ ներկայացվում են բարբառի՝ որպես Արցախի ոչ նյութական մշակույթի պահպանման հեռանկարները, կարևորվում նրա ուսումնասիրումը, բարբառով բանահյուսական և ազգագրական նյութերի հավաքումը, Արցախի ժողովրդագիտությանը նվիրված գիտաժողովների, գիտական քննարկումների, մշակութային և տարաբնույթ այլ միջոցառումների կազմակերպումը, գիտական ու գիտահանրամատչելի աշխատությունների և ժողովածուների հրատարակումը:
- ItemԳրաբարի ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի մօտեցումներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Պօղոսեան Նորայր / Poghosyan NorayrԳրաբարի ուսումնասիրութեան ոլորտում հսկայական ժառանգութիւն ունի հայագիտութիւնը։ Թւում է՝ չկայ որեւէ մանրահամակարգ, որով քննուած չլինի գրաբարը՝ հնչիւնաբանական, բառային, իմաստային, ձեւաբանական, շարահիւսական եւ այլ առումներով։ Գրաբարի քննութեամբ զբաղուել են միջնադարից մինչեւ մեր ժամանակների մեծանուն հայերէնագէտները։ Սակայն միւս կողմից նոր ժամանակները նոր մօտեցումներ են առաջադրում, եւ գրաբարի քննութեան ու դասաւանդման հարցերը պահանջում են նոր մեկնակէտեր, արդի գիտական եւ կրթական համակարգերի ներգրաւում։ Գրաբարագիտութեան նոր խնդիրներին է նուիրուած ներկայ հրապարակումը, որ հենուած է դասաւանդման եւ քննութեան մեր փորձառութեան վրայ։
- ItemՀայոց լեզվի պատմության գիտակարգի զարգացման միտումները անկախության շրջանում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Յուզբաշյան Աշխեն / Yuzbashyan AshkhenՀետազոտության մեջ անդրադարձ է կատարվել հայոց լեզվի պատմության զարգացման հիմնական երեք խնդիրների։ Նորագույն շրջանում մեծ տեղ պետք է հատկացնել բնագրային տեքստերի ճանաչողական լեզվաբանության սկզբունքներով ուսումնասիրություններին, որոնք հնարավորություն են ընձեռում վերականգնելու ոչ միայն բառաշարքեր, այլև տեքստերի միջոցով տալ տվյալ ժողովրդի մշակութային, ազգային, գիտական, տնտեսական արժեքային համակարգը․ այսինքն հայոց լեզվի պատմությունն՝ իբրև գիտակարգ, նպաստելու է ազգային արժեբանական համակարգի ձևավորմանը։
- ItemՀայ բանասիրութեան հեռանկարներ: Ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի խնդիրներ ;(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025)Ժողովածուն ընդգրկում է 2024 թ. հուլիսի 6-ին Հայաստանի ազգային գրադարանում ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ կայացած «Հայ բանասիրության հեռանկարները» միջազգային գիտաժողովի զեկուցումները։ Ժողովածուն նախատեսված է լեզվաբանության, գրականագիտության, բարբառագիտության, բանահյուսության դասավանդման և հարակից ոլորտների մասնագետների համար։
- ItemԸնդհանուր ակնարկ` հայագիտութեան մէջ «գիտականը»(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Չիլինկիրեան Հրաչ / Tchilingirian HratchThis article addresses the enduring issue of scientific standards and methodological approaches in various fields of study, with a particular focus on contemporary Armenian studies. It examines the necessity of adopting internationally recognized scientific standards and methodologies in the humanities and social sciences in Armenia to ensure the global competitiveness of Armenian research. The discussion emphasizes the distinction between personal opinions and rigorous scientific analysis, advocating for the consistent application of scholarly principles. The article also highlights the importance of integrating Armenian studies into the global scientific community. It concludes by urging Armenian researchers to adopt high-quality research methodologies and international standards to enhance the global recognition and impact of Armenian scholarship.
- ItemԱրեւմտահայերէնի ուսուցման կերպի /մեթոտի/ հիմնահարցերը եւ անոնց յաղթահարման հեռանկարները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Ֆիշենկճեան Անի / Fishenkjian AniՅօդուածը պատմական համառօտ ակնարկով անդրադարձ կը կատարէ Սփիւռքի գրական արեւմտահայերէնի անցած ուղիի, դասագիրքերու կառուցուածքի մեթոտաբանութեան, ուսուցիչներու մանկավարժական պատրաստուածութեան եւ անոնց որակաւորման խնդիրներուն։ Կ՛ընդգծէ համընդհանուր հայերէն լեզուի ուսուցման կերպերը եւ անոնց արդիւնաւէտութիւնը տուեալ համայնքի կրթական ոլորտէն ներս եւ այլն։
- Item«Լեզվաբանության ներածություն» առարկայի բովանդակային շեշտադրումների փոփոխության անհրաժեշտությունը հայաստանյան բուհական միջավայրում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Այվազյան Անդրանիկ / Ayvazyan AndranikՀոդվածում դիտարկվել է «Լեզվաբանության ներածություն» առարկայի դասավանդման փոփոխության անհրաժեշտությունը։ «Լեզվաբանության ներածություն» կամ «լեզվաբանության հիմունքներ» առարկան տասնամյակներ շարունակ մեր երկրում դասավանդվել է գրեթե բոլոր այն բաժիններում, որտեղ ուսումնասիրության նպատակը եղել է մարդկային բնական որևէ լեզվի համակարգային ուսումնասիրումը։ Թեև դեռևս առնվազն 20 տարի առաջ ուսանողներից շատերը բողոքում էին առարկայի բարդությունից, ներկայումս նրանց արձագանքներն արդեն հիշեցնում են հին հունական ողբերգությունները։ Բողոքողներից ոմանց մոտ քննաշրջանից առաջ սկսում են դրսևորվել ընկճախտի համախտանիշներ, իսկ առավել դիմացկուն և հնարամիտները, նախորդ սերնդի դառը փորձը հաշվի առնելով, տարեսկզբից սկսում են քրտնաջան պատրաստել ծածկաթերթիկները ու դրանցից հմտորեն օգտվելու վարպետաց դասեր քաղել ավագներից։
- ItemԱրեւելահայերենի ուսուցման մեթոդաբանական որոշ խնդիրներ անգլիախոս դիվանագիտական միջավայրում (ամերիկյան դիվանագիտության օրինակով)(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Սեմիրջյան-Բեքմեզյան Ալվարդ / Semirjyan-Bekmezyan Alvard; Վարդանյան Նարինե / Vardanyan NarineՀոդվածում դիտարկվել են արևելահայերենի ուսուցման մեթոդաբանական որոշ խնդիրներ անգլիախոս դիվանագիտական միջավայրում՝ ամերիկյան դիվանագիտության օրինակով։ Հետազոտության հիմքում ընկած են ամերիկյան արտաքին գերատեսչության կողմից մշակված օտար լեզուների դասավանդման հիմունքներն ու սկզբունքները, մասնավորապես՝ լեզուների բարդության սանդղակը, լեզվի իմացության մակարդակները և թեստավորման համակարգը։
- ItemՀայ բանագիտության ավանդական մոտեցումներ եվ արդի մարտահրավերներ. համացանցային բանահյուսության ուսումնասիրման անհրաժեշտության շուրջ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Վարդանյան Նվարդ / Vardanyan NvardՀոդվածում քննության են ենթարկվում հայ բանագիտության ավանդական մոտեցումներն ու արդի մարտահրավերները: Հայ բանագիտությունը սկզբնավորումից ի վեր զարգացել է երկու հիմնական ուղղություններով՝ բանահյուսական նյութի գրառում ու հրատարակություն և հետազոտություն: Հետազոտությունն իր հերթին, հիմնվելով նախորդ դարերից պահպանված նմուշների վրա, որոնք հայ բանահյուսության դեպքում բավական հարուստ ժառանգություն են կազմում, միևնույն ժամանակ իրականացվում է յուրաքանչյուր նոր ժամանակաշրջանում նոր գրառումների ձեռքբերման ճանապարհով:
- ItemՄայրենիի ուսուցման այլընտրանքային մոդելներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Գալստյան Աշոտ / Galstyan AshotՄայրենիի ուսուցման գործընթացը արմատական փոփոխությունների է ենթարկվում՝ կապված հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրի պահանջների հետ: Դասագրքում ուսումնասիրվող նյութը ներկայացված է համալիր եղանակով՝ ընթերցանության բնագիր, լեզվական գիտելիք, գրականագիտական տեղեկություն, բնագրի շուրջ կատարվող աշխատանք, համապատասխան գործնական վարժություններ, լեզվական նյութն ամփոփող գծակարգեր, QR ծածկագրում զետեղված նյութեր: Մայրենիի դասի հիմնանպատակը աշակերտի բանավոր և գրավոր խոսքի զարգացումն է, ստեղծարարության, հաղորդակցական, համագործակցային կարողությունների ձևավորումը:
- ItemՀայ գրականության պարբերացման հարցեր(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Մուրադյան Սամվել / Mouradyan SamvelՀայ գրականության պարբերացման խնդիրը տասնամյակների պատմություն ունի: Հոդվածում հայության գոյաբանական հիմքերին անմիջաբար առնչվող մի քանի սկզբունքային խնդիրներ են դիտարկվելու, որոնք հույժ արդիական են հայ գրականության բոլոր դրսևորումները գիտականորեն պարբերացնելու և մեր գրավոր մշակույթի զարգացման ընթացքը ճիշտ պատկերացնելու տեսանկյունից։
- ItemԱղվանագիտական կեղծիքները եվ հայագիտության արձագանքները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Եղիազարյան Վանո / Yeghiazaryan VanoՍույն հոդվածի խնդրո առարկան ադրբեջանական աղվանագիտության կեղծիքի տարածման դեմ հայագիտության արածների և անելիքների համակարգումն է: Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ ադրբեջանական աղվանագիտությունը օտար լեզուներով հանրայնացրել է հայ մշակույթի գործիչներին աղվան անվանելու իր սնանկ տեսությունը, որն ստացել է որոշ պատասխաններ, սակայն այդ պատասխանները դեռևս համարժեք չեն, որով պայմանավորված է հոդվածի արդիականությունը: Հոդվածում կիրառել ենք պատմական և արժեբանական մասնագիտական մեթոդները: Գիտական նորույթը հայագիտության արձագանքների համակարգումն է և ապագա անելիքների տեսլականի ծրագրումը: