Գիտաժողովի նյութեր / Conference Proceedings
Permanent URI for this community
Browse
Browsing Գիտաժողովի նյութեր / Conference Proceedings by Title
Now showing 1 - 20 of 24
Results Per Page
Sort Options
- ItemԱղվանագիտական կեղծիքները եվ հայագիտության արձագանքները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Եղիազարյան Վանո / Yeghiazaryan VanoՍույն հոդվածի խնդրո առարկան ադրբեջանական աղվանագիտության կեղծիքի տարածման դեմ հայագիտության արածների և անելիքների համակարգումն է: Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ ադրբեջանական աղվանագիտությունը օտար լեզուներով հանրայնացրել է հայ մշակույթի գործիչներին աղվան անվանելու իր սնանկ տեսությունը, որն ստացել է որոշ պատասխաններ, սակայն այդ պատասխանները դեռևս համարժեք չեն, որով պայմանավորված է հոդվածի արդիականությունը: Հոդվածում կիրառել ենք պատմական և արժեբանական մասնագիտական մեթոդները: Գիտական նորույթը հայագիտության արձագանքների համակարգումն է և ապագա անելիքների տեսլականի ծրագրումը:
- ItemԱրեւելահայերենի ուսուցման մեթոդաբանական որոշ խնդիրներ անգլիախոս դիվանագիտական միջավայրում (ամերիկյան դիվանագիտության օրինակով)(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Սեմիրջյան-Բեքմեզյան Ալվարդ / Semirjyan-Bekmezyan Alvard; Վարդանյան Նարինե / Vardanyan NarineՀոդվածում դիտարկվել են արևելահայերենի ուսուցման մեթոդաբանական որոշ խնդիրներ անգլիախոս դիվանագիտական միջավայրում՝ ամերիկյան դիվանագիտության օրինակով։ Հետազոտության հիմքում ընկած են ամերիկյան արտաքին գերատեսչության կողմից մշակված օտար լեզուների դասավանդման հիմունքներն ու սկզբունքները, մասնավորապես՝ լեզուների բարդության սանդղակը, լեզվի իմացության մակարդակները և թեստավորման համակարգը։
- ItemԱրեւմտահայերէնի ուսուցման կերպի /մեթոտի/ հիմնահարցերը եւ անոնց յաղթահարման հեռանկարները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Ֆիշենկճեան Անի / Fishenkjian AniՅօդուածը պատմական համառօտ ակնարկով անդրադարձ կը կատարէ Սփիւռքի գրական արեւմտահայերէնի անցած ուղիի, դասագիրքերու կառուցուածքի մեթոտաբանութեան, ուսուցիչներու մանկավարժական պատրաստուածութեան եւ անոնց որակաւորման խնդիրներուն։ Կ՛ընդգծէ համընդհանուր հայերէն լեզուի ուսուցման կերպերը եւ անոնց արդիւնաւէտութիւնը տուեալ համայնքի կրթական ոլորտէն ներս եւ այլն։
- ItemԲառիմաստի տարընթերցումը՝ որպես գեղարվեստական տեքստի կառուցման հնարավորություն (ժամանակակից հայ գրականության պատկերակերտման միտումների մասին)(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Բեքմեզյան Աստղիկ / Bekmezyan AstghikՀոդվածում կառուցվածքաբանական և համեմատական քննության է ենթարկվում ժամանակակից հայ գեղարվեստական գրականության մեջ դրսևորվող գեղարվեստական պատկերի կառուցման վերոնշյալ սկզբունքը բանաստեղծ Էդուարդ Հարենցի ստեղծագործությունների հիման վրա։ Ուսումնասիրության առարկա են հանդիսացել հեղինակի՝ բանաստեղծական տասնյակին մոտ ժողովածուները, վերլուծվել են վերնագրային նոր իմաստաբանության, մտքի գեղարվեստականացման բառային իմաստի երկակիացման, հնչյունի և տառի «նոր ճակատագրի» և բառընկալման հնչյունաբանական տարընթերցումների համակարգերը հետազոտվող տիրույթում։
- ItemԳրաբարի ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի մօտեցումներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Պօղոսեան Նորայր / Poghosyan NorayrԳրաբարի ուսումնասիրութեան ոլորտում հսկայական ժառանգութիւն ունի հայագիտութիւնը։ Թւում է՝ չկայ որեւէ մանրահամակարգ, որով քննուած չլինի գրաբարը՝ հնչիւնաբանական, բառային, իմաստային, ձեւաբանական, շարահիւսական եւ այլ առումներով։ Գրաբարի քննութեամբ զբաղուել են միջնադարից մինչեւ մեր ժամանակների մեծանուն հայերէնագէտները։ Սակայն միւս կողմից նոր ժամանակները նոր մօտեցումներ են առաջադրում, եւ գրաբարի քննութեան ու դասաւանդման հարցերը պահանջում են նոր մեկնակէտեր, արդի գիտական եւ կրթական համակարգերի ներգրաւում։ Գրաբարագիտութեան նոր խնդիրներին է նուիրուած ներկայ հրապարակումը, որ հենուած է դասաւանդման եւ քննութեան մեր փորձառութեան վրայ։
- ItemԸնդհանուր ակնարկ` հայագիտութեան մէջ «գիտականը»(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Չիլինկիրեան Հրաչ / Tchilingirian HratchThis article addresses the enduring issue of scientific standards and methodological approaches in various fields of study, with a particular focus on contemporary Armenian studies. It examines the necessity of adopting internationally recognized scientific standards and methodologies in the humanities and social sciences in Armenia to ensure the global competitiveness of Armenian research. The discussion emphasizes the distinction between personal opinions and rigorous scientific analysis, advocating for the consistent application of scholarly principles. The article also highlights the importance of integrating Armenian studies into the global scientific community. It concludes by urging Armenian researchers to adopt high-quality research methodologies and international standards to enhance the global recognition and impact of Armenian scholarship.
- ItemԹվային հայագիտությունը որպես նոր ուղղություն. խնդիրներ եւ մարտահրավերներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Սարգսյան Մերի / Sargsyan MeriԹվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց լեզվաբանության մեջ ի հայտ եկան նոր գիտակարգեր, որոնք մի կողմից ասպարեզից դուրս են մղում նախկինում գործառող գիտակարգերը, մյուս կողմից էլ՝ սկսում են կենտրոնական դեր զբաղեցնել լեզվաբանական հետազոտությունների բնագավառում: Այժմ մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, և անվերապահորեն կարող ենք ասել, որ թվային այս դարաշրջանում գործ ունենք թվային լեզվաբանության հետ, որն ունի միջգիտակարգային բնույթ, և որի ուսումնասիրության մեջ գերիշխող է դառնում քանակական մոտեցումը: Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել լեզվաբանական գիտական հարացույցի փոփոխությունները թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, անդրադառնալ այս փոփոխությունների դրական և բացասական կողմերին, վեր հանել թվային լեզվաբանության առանձնահատկությունները և դրա հիման վրա թվային հայագիտության զարգացման միտումները և խնդիրները: Մեր խնդիրն է նաև ցույց տալ հայագիտական գիտակարգերի համակարգի տեղաշարժերը, փոխակերպումները և զարգացման հեռանկարները:
- ItemԺամանակակից հայերենի լեզվանունների կանոնակարգման խնդիրները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Գյուրջինյան Դավիթ / Gyurjinyan DavitՀոդվածում անդրադարձ է կատարվել ժամանակակից հայերենի լեզվանունների կանոնակարգման խնդիրներին։ V դարի հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ գործածվել են բառակապակցական և բառային մի շարք լեզվանուններ, որոնք անվանում են հայերի մայրենի լեզուն և հարևան ու հեռավոր մի շարք ժողովուրդների լեզուներ: Հայերեն լեզվանուններ կազմելու գործընթացը շարունակվել է հետագա դարերում, ծավալվել XIX դարում և առավել ընդարձակվել XX դարում: Հայերենում գործածվում են ինչպես հայակազմ, այնպես էլ փոխառյալ մեծաթիվ լեզվանուններ:
- Item«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին ;(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2022)Ժողովածուն ընդգրկում է 2022 թ. սեպտեմբերի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացած «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի կազմակերպիչների և հյուրերի ողջույնի խոսքը, մասնակիցների կենսագրությունները, զեկուցումների ամփոփումները։ Ժողովածուն նախատեսված է գրադարանային, թանգարանային, ՏՏ, հրատարակչական և հարակից ոլորտների մասնագետների լայն շրջանակի համար։
- Item«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին ;(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2024)Ժողովածուն ընդգրկում է 2024 թ. հոկտեմբերի 3-4-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացած «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի մասնակիցների կենսագրությունները և զեկուցումների ամփոփումները։ Ժողովածուն նախատեսված է գրադարանային, թանգարանային, ՏՏ, հրատարակչական և հարակից ոլորտների մասնագետների լայն շրջանակի համար։
- Item«Լեզվաբանության ներածություն» առարկայի բովանդակային շեշտադրումների փոփոխության անհրաժեշտությունը հայաստանյան բուհական միջավայրում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Այվազյան Անդրանիկ / Ayvazyan AndranikՀոդվածում դիտարկվել է «Լեզվաբանության ներածություն» առարկայի դասավանդման փոփոխության անհրաժեշտությունը։ «Լեզվաբանության ներածություն» կամ «լեզվաբանության հիմունքներ» առարկան տասնամյակներ շարունակ մեր երկրում դասավանդվել է գրեթե բոլոր այն բաժիններում, որտեղ ուսումնասիրության նպատակը եղել է մարդկային բնական որևէ լեզվի համակարգային ուսումնասիրումը։ Թեև դեռևս առնվազն 20 տարի առաջ ուսանողներից շատերը բողոքում էին առարկայի բարդությունից, ներկայումս նրանց արձագանքներն արդեն հիշեցնում են հին հունական ողբերգությունները։ Բողոքողներից ոմանց մոտ քննաշրջանից առաջ սկսում են դրսևորվել ընկճախտի համախտանիշներ, իսկ առավել դիմացկուն և հնարամիտները, նախորդ սերնդի դառը փորձը հաշվի առնելով, տարեսկզբից սկսում են քրտնաջան պատրաստել ծածկաթերթիկները ու դրանցից հմտորեն օգտվելու վարպետաց դասեր քաղել ավագներից։
- ItemՀայ բանագիտության ավանդական մոտեցումներ եվ արդի մարտահրավերներ. համացանցային բանահյուսության ուսումնասիրման անհրաժեշտության շուրջ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Վարդանյան Նվարդ / Vardanyan NvardՀոդվածում քննության են ենթարկվում հայ բանագիտության ավանդական մոտեցումներն ու արդի մարտահրավերները: Հայ բանագիտությունը սկզբնավորումից ի վեր զարգացել է երկու հիմնական ուղղություններով՝ բանահյուսական նյութի գրառում ու հրատարակություն և հետազոտություն: Հետազոտությունն իր հերթին, հիմնվելով նախորդ դարերից պահպանված նմուշների վրա, որոնք հայ բանահյուսության դեպքում բավական հարուստ ժառանգություն են կազմում, միևնույն ժամանակ իրականացվում է յուրաքանչյուր նոր ժամանակաշրջանում նոր գրառումների ձեռքբերման ճանապարհով:
- ItemՀայ բանասիրութեան հեռանկարներ: Ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի խնդիրներ ;(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025)Ժողովածուն ընդգրկում է 2024 թ. հուլիսի 6-ին Հայաստանի ազգային գրադարանում ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ կայացած «Հայ բանասիրության հեռանկարները» միջազգային գիտաժողովի զեկուցումները։ Ժողովածուն նախատեսված է լեզվաբանության, գրականագիտության, բարբառագիտության, բանահյուսության դասավանդման և հարակից ոլորտների մասնագետների համար։
- ItemՀայ գրականության զարգացման միտումները 21-րդ դարասկզբին. հայագիտության խնդիրները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Գրիգորյան Վաչագան / Grigoryan VachaganՀոդվածում դիրտարկվում են հայ գրականության զարգացման միտումները 21-րդ դարասկզբին։ Առաջիկա տասնամյակները գրականության, հայագիտության համար լինելու են ինքնաճանաչման ժամանակաշրջան։ Ինքնագիտակցող մշակույթը տարբերվում է ինքն իրեն զգացող մշակույթից, ինչը նշանակում է անցում կատարել զգացական-էքստազայինից ինտելեկտուալ-վերլուծականի, որտեղ մշակույթը չի դիտարկվում միայն իր սահմաններում։ Արդյունքում ծագում է մշակույթի բնույթի հարցը։ Հայ մշակույթը բնույթով սահմանագծային է, որ ենթարկվում է տարատեսակ ներգործությունների։ Այն իր մեջ ներառում է ինչպես Արևելքին, այնպես էլ Արևմուտքին բնորոշ որակներ, որտեղ ընդհանուրի և անհատականի համադրումը գերխնդիր է։
- ItemՀայ գրականության պարբերացման հարցեր(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Մուրադյան Սամվել / Mouradyan SamvelՀայ գրականության պարբերացման խնդիրը տասնամյակների պատմություն ունի: Հոդվածում հայության գոյաբանական հիմքերին անմիջաբար առնչվող մի քանի սկզբունքային խնդիրներ են դիտարկվելու, որոնք հույժ արդիական են հայ գրականության բոլոր դրսևորումները գիտականորեն պարբերացնելու և մեր գրավոր մշակույթի զարգացման ընթացքը ճիշտ պատկերացնելու տեսանկյունից։
- ItemՀայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում.ընտանիք, հայրենիք, եկեղեցի: Ազդարար 225: Նյութեր հայ մամուլի 225-ամյակին նվիրված գիտաժողովի (28-29 նոյեմբերի 2019 թ.) =The Role of the Armenian Press in formation and preservation of national value system: Family, Homeland and Church. Azdarar 225. Proceedings of the Conference, dedicated to the 225th anniversary of the Armenian Press (28-29 November, 2019)(ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ; Հայաստանի ազգային գրադարան, 2020)2019 թ. նոյեմբերի 28-29-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացել է գիտաժողով «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» թեմայով: Ժողովածուն ամփոփում է գիտաժողովում կարդացված զեկուցումները
- ItemՀայերենի բառաքննական եվ ստուգաբանական ուսումնասիրությունների խնդիրները լեզվի պատմության համատեքստում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Համբարձումյան Վազգեն / Hambardzumyan VazgenՎերջին մի քանի տասնամյակների ընթացքում հայերենի բառապաշարի ոլորտում աշխատանքների արդյունքում կուտակվել է բառաքննական և ստուգաբանական զգալի թվով նյութ, որ ամբողջովին նորություն է, նախկինում դրանք համարվել են «անստույգ» (անհայտ ծագման) բառեր: Նախկինում արված համապատասխան աշխատանքները կարևոր են ոչ միայն ինքնին, այլև նոր ձեռնարկումների համար՝ լրացումների և ճշգըրտումների, նոր ստուգաբանությունների նպատակով: Ներկայումս հայերենի ընդհանուր բառերի (այս դեպքում՝ արմատների) ծագման բացատրությունը՝ հիմված ներքին վերականգնման և արտաքին համեմատությունների վրա, հնչյունական և արմատակազմության նոր հիմունքներով («օրենքներով») ըստ կարելվույն մեծացնում է բնիկ, այլև եկամուտ միավորների կշիռը ընդհանուր բալանսում:
- ItemՀայոց լեզվի պատմության գիտակարգի զարգացման միտումները անկախության շրջանում(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Յուզբաշյան Աշխեն / Yuzbashyan AshkhenՀետազոտության մեջ անդրադարձ է կատարվել հայոց լեզվի պատմության զարգացման հիմնական երեք խնդիրների։ Նորագույն շրջանում մեծ տեղ պետք է հատկացնել բնագրային տեքստերի ճանաչողական լեզվաբանության սկզբունքներով ուսումնասիրություններին, որոնք հնարավորություն են ընձեռում վերականգնելու ոչ միայն բառաշարքեր, այլև տեքստերի միջոցով տալ տվյալ ժողովրդի մշակութային, ազգային, գիտական, տնտեսական արժեքային համակարգը․ այսինքն հայոց լեզվի պատմությունն՝ իբրև գիտակարգ, նպաստելու է ազգային արժեբանական համակարգի ձևավորմանը։
- ItemՂարաբաղի բարբառ. արդի վիճակը եվ պահպանման հեռանկարները(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Սարգսյան Արմեն / Sargsyan Armen; Մինասյան Շողեր / Minasyan ShogherՍույն հոդվածում վեր են հանվում ղարաբաղի բարբառի հնչյունական, քերականական և բառապաշարային մակարդակներում կատարված փոփոխությունները, ինչը վկայում է այն մասին, որ հայերենի մյուս բարբառների նման արցախահայերի հաղորդակցման հիմնական միջոցը զարգացման հեռանկարներ չունի և ի վերջո դատապարտված է վերացման: Միաժամանակ ներկայացվում են բարբառի՝ որպես Արցախի ոչ նյութական մշակույթի պահպանման հեռանկարները, կարևորվում նրա ուսումնասիրումը, բարբառով բանահյուսական և ազգագրական նյութերի հավաքումը, Արցախի ժողովրդագիտությանը նվիրված գիտաժողովների, գիտական քննարկումների, մշակութային և տարաբնույթ այլ միջոցառումների կազմակերպումը, գիտական ու գիտահանրամատչելի աշխատությունների և ժողովածուների հրատարակումը:
- ItemՄայրենիի ուսուցման այլընտրանքային մոդելներ(Հայաստանի ազգային գրադարան / National Library of Armenia, 2025) Գալստյան Աշոտ / Galstyan AshotՄայրենիի ուսուցման գործընթացը արմատական փոփոխությունների է ենթարկվում՝ կապված հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրի պահանջների հետ: Դասագրքում ուսումնասիրվող նյութը ներկայացված է համալիր եղանակով՝ ընթերցանության բնագիր, լեզվական գիտելիք, գրականագիտական տեղեկություն, բնագրի շուրջ կատարվող աշխատանք, համապատասխան գործնական վարժություններ, լեզվական նյութն ամփոփող գծակարգեր, QR ծածկագրում զետեղված նյութեր: Մայրենիի դասի հիմնանպատակը աշակերտի բանավոր և գրավոր խոսքի զարգացումն է, ստեղծարարության, հաղորդակցական, համագործակցային կարողությունների ձևավորումը: